Չնայած Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ աղմուկը դադարել է, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում է իր ուսումնասիրությունները և առաջիկայում վերջնական կարծիք կհայտնի: Սակայն դա պատգամավորին չի խանգարում անվրդով տեսքով գալ Ազգային ժողով, բարձր տրամադրութամբ շրջել խորհրդարանում և հրաժարվել պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանա լճի ափամերձ տարածքում գործող«White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքին պատգամավորի մասնակցության հարցը դեռ բուռն կերպով քննարկվում է մինչ օրս։ Եվ այդ բուռն քննարկումների պատճառը ոչ թե դիմակ չկրելը կամ օրինակ նարգիլե օգտագործելու փաստն էր, այլ այն տեղեկությունները, թե տարածքը պատկանում է հենց պատգամավորին: Եվ այդպիսի խոսակցությունների պատճառ էր նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթերով այդ տարածքը պատկանում է ոմն Արտյոմ Մելքումյանի, որը երկար տարիներ աշխատել է պատգամավորի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:
Դրանից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր ուսումնասիրություն սկսել, անգամ հանդիպել էր պատգամավորին և վերջինս էլ խնդրել էր փոփոխություններ կատարել իր ունեցվածքի և գույքի հայտարարագրում: Թե ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտա ժամանակը, սակայն կարծես թե Հայկ Սարգսյանին հաջողվում է ջրից չոր դուրս գալ:
Մանրամասները՝ տեսանյութում