ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր տեղականից կօգտվենք, թող մի քիչ էլ վատը լինի. երևանցիները՝ ներկրված հագուսի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ից փոխվել են հագուստի մաքսազերծման մեթոդները: Այսինքն, Հայաստան ներկրվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Եթե նախկինում ներկրողները տարբեր ապրանքանիշների հագուստ էին ներկրում եւ 1 կգ-ի դիմաց վճարում 4 դոլար, ապա հիմա նրանք պետք է յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծեն:

Պարզվում է՝ այս փոփոխությունների արդյունքում ավելանում է թղթաբանական քաշքշուկը: Քանի որ ներկրողը պետք է ներկայացնի ինվոյս, բանկային փոխանցումը հաստատող փաստաթուղթ, առուծախի պայմանագիր, ներկրման մասին դեկլարացիա: Բայց պահանջվածը հնարավոր չէ ապահովել Թուրքիայից ներկրելու դեպքում: Փաստ է, որ Թուրքիայից ներկրվող հագուստը կթանկանա:

Եվ ահա, ArmLur.am-ը հարցում է անցկացրել՝ փորձելով պարզել, թե ինչ ազդեցություն կունենա մաքսազերծման նոր կարգը և ինչ սպասենք առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյաբ, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս