2 մլն դրամ՝ մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման համար. ինչ տեսք ունի այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին սեպտեմբերի 8-ի նիստում քննարկելու է 16 հարց: Հարցերից մեկը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալուն:

Նախագծից ArmLur.am-ը տեղեկանում է, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը կտեղադրվի Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ Երեւան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ:Բաց մրցույթում հաղթած բրոնզից եւ քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն եւ հակազդեցություն»: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է:




Լրահոս