Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների շիրմաքարերն արդեն երկրորդ անգամ պղծվում են: Այսօրվա դեպքի մասին առաջինը հայտնել էր Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը՝ նշելով, թե անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը: Ավելի ուշ տեղի ունեցածին արձագանքել էր ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ասելով, թե շիրմաքարին շրթների հետքեր են, իսկ հենց Եռաբլուրում տեղի ունեցածին արձագանքել էր արդեն Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պղծվում են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները։ Նախորդ տեղի էր ունեցել 2019-ի օգոստոսին, երբ շիրմաքարերի վրա, անունների ու նկարների հատվածում պարաֆինի և այլ նյութի խառնուրդ էին լցրել։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ բերման է ենթարկվել «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափելու մեջ կասկածվող անձը։ Նա Երևանի բնակիչ է, 51-ամյա կին, որը պատմել է, թե շիրմաքարերին այրված մոմ է լցրել անեծքը հանելու համար։ Կինը հայտնել էր նաև, որ նմանատիպ գործողություններ է կատարել «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։
Այս անգամ ոստիկանության լրատվական ծայառությունից հայտնել են, թե տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.