
Հայաստանը ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղով սկսեց պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնի որակավորման փուլում:
Կապառոսի թիմը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և պարտվեց 1-2 հաշվով։ Տանտերերը երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում: Բոլոր գոլերն էլ գրանցվեցին 11 մետրանոցից:
Կապառոսի մի շարք փոփոխությունները հարձակման գծում ամբողջապես չտվեցին իրենց արդյունքը և Հայաստանի ընտրանին պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի այս խաղարկությունում: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան`2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երկրորդ տուրում` սեպտեմբերի 8-ին, Երևանում կմրցի Էստոնիայի հավաքականի հետ: