ՏԵՍԱՆՅՈւԹ․Կանայք ու ուսանողները դուրս են եկել Մինսկի փողոցներ․ ՕՄՕՆ-ը դիմավորել է նրանց․ կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը, չնայած շարունակվող բռնաճնշումներին։  Tut.by-ը հաղորդում է, որ Մինսկում «Կանայք հանուն խաղաղության» քայլերթին մասնակցում  է շուրջ 10 հազար մարդ։ Այս պահին ցուցարարների շարասյունը քայլում է դեպքի Անկախության հրապարակը։

Ցուցարարները վանկարկում են «Ամոթ» , «Ի՞նչ արժի խիղճը», իսկ անցնող ավտոմեքենաներն ի նշան համերաշխության՝ ձայնային ազդանշան են տալիս։ Ցուցարարներին ուղեկցում են մեծաթիվ ոստիկանական ուժեր ու պահանջում են ցուցարարներից հեռանալ փողոցի երթևեկելի մասից։
Ցուցարարներին Անկախության հրապարակում սպասում են մեծ թվով ՕՄՕՆ-ի աշխատակիցներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ։

Տեղեկություններ են հայտնվել երկու լրագրողի ձերբակալության մասին։

Այսօր նաև ի նշան համերաշխության բողոքի ցույցի են դուրս եկել նաև ուսանողները։ Համաձայն «Весна» իրավապաշտպան կենտրոնի տեղեկությունների՝ ձերբակալվել է 30 ուսանող։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆ




Լրահոս