Գյումրիում ջրհեղեղից տուժած 6 ընտանիք բնակարան է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում այս տարվա հուլիսին գրանցված աննախադեպ անձրևի ու կարկուտի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարանների բանալիներ: Սեպտեմբերի 5-ին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ բնակարանի բանալիներ ստացան աղետից տուժած 6 ընտանիքներ: Բնակարանները սոցիալական են, կառուցվել են Գյումրու համայնքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: Բնակարանները բնակիչների են հանձնվել կահավորված: Քաղաքապետարանը խոստանում է նաև տարածքն ասֆալտապատել:

«Միակ պայմանն այն է, որ դուք պարտադիր պետք է տնակները քանդեք: Եթե տնակները չեք քանդում, բանալիները հետ ենք վերցնելու՝ պայմանը սա է»,-բանալիների հանձնման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո սեպտեմբերի 5-ին Գյումրին նշում է քաղաքի օրը: Արդեն ավանդույթ դարձած տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշվում է հիմնականում առցանց տիրությում՝ համավարակի կանոններով:




Լրահոս