Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի նիստը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը հետաձգվել է, նրա նկատմամբ կորոնավիրուսի կրկնակի թեստավարում է նշանակվել: Այս մասին հայտնել է վերջինիս պաշտպան Գոռ Գեւորգյանը։

Նշենք, որ գործով մյուս երկու մեղադրյալները` Արմավիրից Արշակ Արշակյանն ու Արարատից Ավետիք Վարդանյանը երկու ամսով կալանավորվել են:

Փաստաբանը նշել է, որ   մյուս մեղադրյալների հետ առերեսում եղել է եւ բոլորն էլ նշել են, որ ձեռք են բերել նորմալ սպիրտ եւ չեն մտածել, որ սպիրտի հետ կապված կարող է խնդիր առաջանալ:

Հիշեցնենք՝ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան, որի քննությունը հետաձգվել է՝ մեղադրյալի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։

Պաշտպան Գոռ Գևորգյանը  ասաց, որ Աշոտ Հովսեփյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ ամբողջական հետազոտություն է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ Հովսեփյանի մոտ առկա է միակողմանի թոքաբորբ։




Լրահոս