Բազմահազարանոց ցույցեր Ավստրալիայում․ կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել : Այս մասին հայտնում է BBC-ն:

Ցույցերին ամբողջ երկրում մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման կենտրոն Մելբուրն քաղաքում շուրջ 300 մարդ երթ է անցկացրել ՝ ընդդեմ մեկ ամիս շարունակ գործող կոշտ սահմանափող միջոցառումների: Ավելի փոքրաթիվ ցույցեր տեղի են ունեցել Սիդնեյում, Բրիսբենում, Ադելաիդայում և Պերթում: Սեպտեմբերի 4-ին վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել էր, որ երկրի 8 նահանգներից 7-ը պայմանավորվել են բացել իրենց ներքին սահմանները մինչև դեկտեմբեր:

Ավստրալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելի քան 26 հազար է:




Լրահոս