Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 31-ի ժամը 18.00-ից սեպտեմբերի 3-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 1.000.000 դրամ և 121 դոլար:
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նախկինում գողության համար դատապարտված 33-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 1-ին, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, գողացել է նրա դրամապանակը, իսկ գումարը, պահելու նպատակով, տվել է ընկերոջը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ երիտասարդը ներկայացրել է գողացված գումարի մի մասը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: