
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ հետաքրքիր հոբբի ունի ՝ դիվանագետը երգերի տեքստեր է գրում: Շատ շուտով, ինչպես հայտնել է Զախարովան, ռուսաստանցիները կկարողանան լսել երկու նոր ստեղծագործություն, որի բառերի հեղինակն ինքն է: Ավելին, երգերից մեկը ձայնագրվել է լեզգինկայի ոճով:
Դիվանագետի խոսքով՝ երկրորդ երգը գրվել է զգացմունքների պոռթկման պահին: Ստեղծագործությունը կկատարի ռուս հայտնի երգիչներից մեկը, ում անունը դիվանագետը չի հայտնել:
Քչերը գիտեն, բայց դիվանագետը նաև հեղինակ է «До предела» ստեղծագործության տեքստի, որը երգել են Վալերիան և Մաքսիմ Ֆադեևը: