Ադրբեջանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք «Կովկաս-2020» միջազգային զինավարժություններին, սակայն մտադիր է դիտորդներ ուղարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս-2020»-ին, որը կանցկացվի Ռուսաստանում այս տարվա սեպտեմբերին։ Վերոնշյալ զինավարժություններին նախատեսվում է ուղարկել երկու զինծառայող՝ որպես դիտորդ»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
«Կովկաս-2020» զինավարժությունները կանցկացվեն սեպտեմբերին Ռուսաստանի հարավում։