Այսօր Մինսկի ոստիկանությունը փակել է քաղաքի բոլոր պողոտաները, որպեսզի թույլ չտա բողոքի ակցիա իրականացնողներին տեղաշարժվել։ Այս մասին հայտնել է Բելառուսի ՆԳՆ մամուլի խոսնակ Օլգա Չեմոդանովան։
Նրա խոսքերով՝ նման քայլերի անհրաժեշտությն է եղել , որպեսզի կանխվի ժամը 14։00-ին պլանավորված բողոքի ակցիան։
«Ոստիկանության աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Անվտանգության ապահովման նպատակով մեծացվել է զինվորականների թիվը։ Որպես հավելյալ միջոց ներգրավվել է ոստիկանության ու ՆԳՆ ներքին զորքերի հատուկ տեխնիկան։ Օրվա ընթացքում փակ են լինելու քաղաքի բոլոր պողոտաները»,- հայտնել է Չեմոդանովը։
ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆ