
Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը Շոտլանդիայից։