Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 20 + 22, վաղը ցերեկը՝ + 35 + 37 աստիճան: