Լավրովը խոսել է ռուս-թուրքական համագործակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնում եւ չի անդրադառնա Մոսկվայի ու Նիկոսիայի երկխոսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ կցանկանայի մեր կիպրոսցի բարեկամներին եւս մեկ անգամ հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում եւ չի անդրադառնա Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,- նշել է նա:

Լավրովի խոսքով, թե՛ Նիկոսիայում, թե՛ Անկարայում քաղաքական կամք կա տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացում թույլ չտալու համար»։  «Դրանից բացի, կա վիճելի հարցերի արդյունավետ լուծման ունիվերսալ հարթակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Պատրաստ ենք նպաստելու Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բայց, բնականաբար, միայն այն դեպքում, եթե այդ մասին մեզ շահագրգռված լինեն խնդրելու երկու կողմերը»,- հավելել է Լավրովը։




Լրահոս