ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվել այս գիշեր Ամուլսարի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր կրկին խաղաղ չի եղել Ամուլսարի հանքավայրի տարածքում: Մասնավորապես, հակասական տեղեկություններ են տարածվում «Լիդիան» ընկերության եւ հանքավայրի տարածքը հսկող քաղաքացիների միջև բախումների մասին: Օրինակ «Լիդիան» ընկերությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով  քարերով հարձակում գործել «Լիդիան»-ի պահնորդական ծառայության վրա։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին»։

Սակայն դրան զուգայեռ էլ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում մասնավորապես հայտնել էր, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդներն են հարձակվել այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։

Այս դեպքին անդրադարձել էր նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա ևս նշել է, թե համաձայն տեղեկությունների` այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս