Այս պահին ընթանում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների ասուլիսը: Ասուլիսի շրջանակներում ներկայացվում են «Մարտի 1-ի» գործով նախաքննության վերաբերյալ մտահոգությունները։ Մասնավորապես ասուլիսի ժամանակ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները հայտարարեցին, թե այլևս չեն մասնակցելու դատական նիստերի, քանի որ դրանք անիմաստ գործընթաց են համարում:
Փաստաբան Տիգրան Եգորյանն ասուլիսի ժամանակ մատնանշեց մի շարք խնդիրներ` դատական համակարգի մաքրում, որոնց լուծումից հետո նրանք կմասնակցեն դատական գործընթացին: «Մեր չմասնակցությունը որեւէ կերպ չի նպաստելուն գործի այս կամ այն կերպ ընթանալուն»,- մանրամասնեց փաստաբանը:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ ասաց` չեն ցանկանում դատավարությունը վերածվի տաֆտալոգիայի:
Հիշեցնենք` Մարտի մեկի գործով դատական հերթական նիստը կլինի վաղը: