Գիպսակարդոնե առաստաղը քանդվել ու ընկել է Սիսակ Գաբրիելյանի ընկերոջ վրա. պատգամավորը նոր օրինագիծ է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել, որով փոփոխություններ են առաջարկում Քրեական օրենսգրքում:

Այսպես՝ իմքայլական Արթուր Դավթյանն անդրադարձել է մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից թունավորման ու մարդկային մահերին՝ նշելով, որ ՔՕ-ում հոդված կա, որով կեղծ ալկոհոլ պատրաստելն ու իրացնելը քրեորեն պատժելի է: Ի հավելումն, Դավթյանն առաջարկում է նույն մոտեցումը ցուցաբերել նաև սննդամթերքի մասով, ինչը մինչ այս պահը չկա:

Իր հերթին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել ոչ միայն կեղծ սննդամթերքի, այլ նաև այլ ապրանքների համար. «Օրինակ գիպսակարդոնները: Վերջերս ընկերոջս տանը վերանորոգում էր, ստանդարտների համաձայն կառուցել էին, հետո այդ ամբողջ առաստաղը քանդվել ու ընկել էր իրենց վրա»:

Պատգամավորն առաջարկում է քննարկել ու հասկանալ, թե ինչ կարելի է անել նախագծում փոփոխություններ կատարելու մասով:




Լրահոս