ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով կարող է թույլտվություն տալ 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնության համար. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս հարցով հիմնական զեկուցողը ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն էր, իսկ հարակից զեկուցողը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

Հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այս նախագծի ընդունմամբ խնդիրներ չեն առաջանալու սահմանադրականության հետ, ապա փոխնախարարից նաև հետաքրքրվեց, թե ինչու է օրենքի նախագիծը քննարկվում հիմա, երբ նախապես որպես ժամկետ էր նախանշված հունիսը:

Սահմանադրականության մասին հարց բարձրաձայնեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք պետք չէ նախագծում խմբագրումներ անել՝ ելնելով փորձաքննության արդյունքներից:

Հավելենք՝  նախագծով սահմանվել է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս