Սեպտեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 6000 քմ, 1500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 2500 քմ,
Արարատի մարզի Զորակ գյուղում՝ 400 քմ, Ոստան գյուղում՝ 300 քմ,
Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 2000 քմ,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ,
Լոռու մարզի՝ Ստեփանավան-Լեջան ավտոճանապարհին՝ 3 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3 հա, 200 քմ, Ջրվեժ գյուղում՝ 8000 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ 6000 քմ, Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 300 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9.09 հա: