Այսօր տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին «Մարտի 1-ի» գործով նախաքննության վերաբերյալ մտահոգությունները։ Մասնավորապես ասուլիսի ժամանակ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները հայտարարեցին, թե այլևս չեն մասնակցելու դատական նիստերի, քանի որ դրանք անիմաստ գործընթաց են համարում:
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ ֆարսին: Իշխանություններն անկարող են իրավական մի շարք խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչը հանգեցնում է ձախողման: Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից», – հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ ասել է՝ չեն ցանկանում դատավարությունը վերածվի տաֆտալոգիայի: Իսկ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրն էլ՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց, թե իրենք կատաղած ու վրդովված են:
Մանրամասները՝ տեսանյութում