
Փաստաբան Սեդա Սաֆարյանն իր դստեր ծեծի գործով դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երեւանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Սեդա Սաֆարյանը հայտնել էր, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել եւ փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում եւ մարդկանց անդորրը խանգարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան