Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին:

 

Բաժանորդիինտերնետ արագության ավելացման նպատակով ընկերությունը մոդերնիզացրել է ընթացիկ 4G ցանցը Երևան քաղաքի 29 կայաններում։Եթե նախկինում ցանցի տեխնիկական թողունակությունը կազմում էր187Մբիթ/վրկ, ապա հիմա՝ցանցը համապատասխանում է LTE գիգաբիթստանդարտին և արագությունըհասնում է 489մբիթ/վրկ։

 

«Beeline-ում մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցերը՝ ձգտելով հնարավորինս բավարարել տեխնիկական առաջընթացին և մեր հաճախորդների աճող պահանջներին: Նոր ցանցը կապահովի շարժական ինտերնետի ամենաբարձր արագությունը, նույնիսկ մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տարածքներում և կդառնա ապագայում նոր ժամանակակից ծառայությունների հիմք», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Նոր ցանցից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր ունեն գիգաբիթ LTE ստանդարտինհամապատասխանող սմարթֆոններ, որոնք թույլ կտանբաժանորդին ունենալ երկու կամ ավելի անգամ արագ ներբեռնման արագություն՝ կախված ցանցի ծանրաբեռնվածությունից։Գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանում են, օրինակ՝ iPhone XR և Samsung-ի 8-րդ սերնդից սկսածսմարթֆոնները։

 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.amկայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս