
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր առավոտյան նախ մայրաքաղաքի փողոցներով իրականացրին ավտոերթ՝ կոչ անելով իրենց խնդիրն ունեցող այլ մարդկանց միանալ ակցիային և ժամը 13։30-ին հավաքվել կառավարության շենքի առաջ։
Նշված ժամին նշված վայրում հավաքվելով՝ քաղաքացիները շարունակում են պահանջել, որ բացվեն սահմանները և իրենք Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենան։ Նրանց մի մասը պնդում է, որ ՌԴ-ում պետական աշխատանք ունի, եթե չմեկնի, կորցնելու է այն, մյուս մասն էլ ընտանեկան, այստեղ վարձով, դժվարությամբ ապրելու և այլ պատճառներ է նշում։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան