ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմաններով մանկապարտեզներն ու դպրոցները կվերսկսեն աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ից վերաբացվելու են ոչ միայն հանրակրթական ուսումնական հաստատությունները, այլ նաեւ մեկնարկ կտրվի նախադպրոցական հաստատությունների աշխատանքին եւ մանկապարտեզները եւս կբացեն իրենց դռները՝ երեխաների համար, սակայն որոշակի կանոններով:

Մասնավորապես.

1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

2. Առաջնահերթությունը տրվելու է

ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

գ/ տվյալ հաստատության աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Հիշեցնենք, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ևս կանոններ են գործելու: Դրանցից է հաստատությունում դիմակների կրումը, երեխաներին գրատախտակների մոտ չկանչելը, փոքր խմբերով ուսուցումը:

Օրինակ՝ դպրոց մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս