ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանր նիստ. օղուց թունավորման գործով մեղադրյալն ինքնակամ ներկայացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում Արմավիրից ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բուժկենտրոն: Օգոստոսի 31-ից մինչև այսօր մեթանոլային թունավորման 46 դեպք է գրանցվել, 17 հոգի մահացել է: Դեպքերից 29-ը՝ Արմավիրի մարզում, 15-ը` Երևանում և մեկ դեպք Կոտայքի մարզում: Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է Արմավիրի դեպքով: Հայտնի է, որ բոլոր թունավորվածները տնային ոգելից խմիչքը գնել էին համաքաղաքացի Աշոտ Հովսեփյանից: Այսօր դատարանը քննելու է նրան կալանավորելու միջնորդությունը:

ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Գոռ Գևորգյանի հետ: Վերջինս նշեց, թե այսօր օղու թունավորման գործով մեղադրյալը որոշել է ինքնակամ ներկայանալ:

Քրեական գործով կալանավորվել է ևս երկու հոգի` արմավիրցի Արշակ Արշակյանը, ումից սպիրտ է գնել Աշոտ Հովսեփյանը, և արարատցի Ավետիք Վարդանյանը, ումից այդ սպիրտը գնել է Արշակյանը: Երեքից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, պնդում են, թե վստահ են եղել, որ այն, ինչ գնում և վաճառում են, ցորենի մաքուր սպիրտ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս