
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում և զրուցել է տեղի բնակիչների հետ:
«Խոսեցինք գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին:
300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:
Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչեւ Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ»,- գրել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում