Օղու թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորվեց:
Քրեական գործով կալանավորվել էր ևս երկու հոգի` արմավիրցի Արշակ Արշակյանը, ումից սպիրտ է գնել Աշոտ Հովսեփյանը, և արարատցի Ավետիք Վարդանյանը, ումից այդ սպիրտը գնել է Արշակյանը: Երեքից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, պնդում են, թե վստահ են եղել, որ այն, ինչ գնում և վաճառում են, ցորենի մաքուր սպիրտ է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից մինչև այսօր մեթանոլային թունավորման 46 դեպք է գրանցվել, 17 հոգի մահացել է: Դեպքերից 29-ը Արմավիրի մարզում, 15-ը` Երևանում և մեկ դեպք Կոտայքի մարզում: