ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում ավելացված արժեքի հարկից կազատվի բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություն անել ՀՀ հարկային օրենսգրքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագիծը քիչ առաջ է ներկայացվել հանրային քննարկման:

Տեղեկացնենք, որ շրջակա միջավայրի նախարարության կողմից այս նախագիծը մշակվել եւ 2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են էլեկտրական շարժիչով մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլների եւ մոպեդների ներմուծումը, օտարումը:

Պարզվում է՝ մեր հանրապետությունում էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման մեծ հետաքրքրություն կա: Բացի այս, ըստ նախարարության՝ բեռնատար ավտոմեքենաների վնասակար արտանետումների արդյունքում օդն աղտոտվում է:

Բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը: Հետեւաբար սա առիթ է հանդիսացել, որպեսզի շրջակա միջավայրի նախարարությունը դիմի կառավարություն՝ պահանջով ավելացված արժեքի հարկից ազատել մինչեւ 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը:

Բացի այս, էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին: Արդյունքում, կավելանան նաեւ դրանց շահագործման համար անհրաժեշտ լիցքավորման կայանները, վերանորոգման կետերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս