
Հայաստանն ավարտել է ԵԽ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը (ավելի հայտնի որպես Լանսարոտեի կոնվենցիա)` դառնալով այն վավերացրած ԵԽ 47-րդ պետությունը: Կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:
ԵԽ-ն փոխանցում է, որ ներկայումս Լանսարոտի կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները, բացի Իռլանդիայից:
Լանսարոտեի կոնվենցիան երկրներին պարտավորեցնում է քրեականացնել երեխաների նկատմամբ բոլոր տեսակի սեռական հանցագործությունները, պաշտպանել զոհերին և հետապնդել հանցագործներին։