ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը դուրս եկավ ԿԳԲ-ի «պադվալից». ինչ է նա պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին լրացել էր նրա  երկամսյա կալանքի ժամկետը: Ասել է, թե դատարանը մերժեց ԱԱԾ-ի՝  նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը:

Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։

Այսօր ԱԱԾ շենքի՝ հայտնի ԿԳԲ պադվալի դիմաց, ArmLur.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ, որը մեզ հետ զրույցում խոսեց իրեն առաջադրված մեղադրանքի և այն մասին, թե ինչ  է խնդրել այս ընթացքում նախաքննական մարմիններից:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս