ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Նախկին «Երազը» վերածվել է անհասկանալի ու տարօրինակ առարկայի։ Չնայած այս ամենին՝ այն ծառայում է որոշ նպատակների համար։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը:

Գրիգոր Հարությունյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներաերկրաբանական եւ սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա եւ ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը եւ որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները եւ այլն, այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցի պատասխանը ներկայացված է. հուսանք՝ քաղաքացիները կգործեն օրենքով սահմանված կարգով:

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է վարկային բյուրոն:

Ռոբերտ Վարդանյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկային բյուրոն իրականացնում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկության (վարկային տեղեկատվության) հավաքագրում, մշակում, պահպանում, տրամադրում, ինչպես նաեւ դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն: Վարկային բյուրոյի ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն է ստանում՝

l ժամանակին կատարելով իր ֆինանսական պարտավորությունները՝ կերտել դրական վարկային պատմություն եւ օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար,

l ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները եւ մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերի մասին:

Վարկային բյուրոյի ծառայությունները թույլ են տալիս վարկատուներին (բանկեր, վարկային կազմակերպություններ), ինչպես նաեւ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին կանխելու վարկառուների/հաճախորդների կողմից ավելորդ պարտավորությունների ստանձնումը, կրճատելու անհուսալի պարտավորությունները եւ աջակցելու պարտավորությունների ժամանակին կատարմանը:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Նշենք, որ վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում՝

l տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) եւ գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում,

l վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

 

 

 




Լրահոս