
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղաձոր գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել` 14:55-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ), մոտակա անասնագոմի տանիքը (մոտ 35 քմ) և մոտ 8 խմ գոմաղբ: