
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և ավելացված արժեքի հարկի վճարումից ազատել մինչև 5 տոննա քաշ ունեցող էլեկտրական շարժիչով աշխատող բեռնատարները:
Գործող օրենքով ԱԱՀ-ի վճարումից ազատված են էլեկտրական շարժիչով մարդատար մեքենաները և մոպեդները: Ընդհանրապես ճիշտ կլինի, եթե հարկումից ազատվեն բոլոր տիպի էլեկտրամոբիլները՝ անկախ քաշից և նշանակությունից, դրանով նպաստելով օդի աղտոտվածության նվազեցմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: