ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել ենխոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը:
Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն,զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատությանկապիտանի հատուկ կոչում,խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակելխոշորչափերով թմրամիջոցներ ապօրինիձեռքբերելուն, դրադիմաց ստացել է կաշառք, ինչպեսնաևչարաշահելէիրպաշտոնեականլիազորությունները:
Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ.Խ.-ի խնդրանքով, շահադիտականդրդումներիցելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ԵրևանքաղաքիՄալաթիայիգյուղմթերքներիշուկայիմոտակայքում Վ.Խ.-ի մորից՝ Մ. Մ.-ից, ստացելէընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղահատեր, ինչպես նաև 8.56 գրամ հաստատուն քաշով զգալիչափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցև իր լիազորությունների շրջանակում ակնհայտապօրինիգործողությունկատարելու՝նշվածխոշորչափիթմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ինփոխանցելուհամար, Մ. Մ.-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։
2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս.Հ.-ն «Արմավիր» ՔԿՀ-իավտոկայանատեղիումբռնվելէ ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իրկողմից՝Մ. Մ.-իցստացած թմրամիջոցները,որից հետո վերջիններսհանցանքկատարելումեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներովհարուցվելէքրեականգործ, կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ս.Հ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրանկատմամբորպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներումմեղադրանք է առաջադրվել նաև Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: