ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց վարչական շրջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քննարկվեց «Երևանի հ.154 մանկապարտեզ» համայնքային
ոչ առևտրային կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը վերադարձնել:

«Երևանի հ.154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N182-Ն որոշման հավելվածի 204-րդ կետի համաձայն՝ հանձնվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը և լիազորություններ են պատվիրակվել այդ կապակցությամբ: Սակայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ի «Երևան քաղաքի ավագանու 2011թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել վերոնշյալ որոշման հավելվածի 204-րդ կետը, ինչի արդյունքում «Երևանի հ.154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերադարձվել է Երևանի ենթակայությանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս