Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում էր շրջածախ առևտրի կանոնակարգման հարցը: Մասնավորապես պետք է սահմանվի, թե որ տարածքներում է հնարավոր շրջիկ առևտուր իրականացնել և ինչ պայմաններով: Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Շատ են եղել դժգոհություններ, թե ինչպես կարելի է Երևանի կենտրոնում նման բաներ վաճառել: Մեկը կարող է օրինակ գրիչ, փուչիկ վաճառել, մենք իրեն ասում ենք գնա ՀԴՄ սարք ձեռք բեր, որը հերթագրությամբ է տեղի ունենում եւ ասում ենք, որ անպայման դա կպահես մոտդ, սայլակ չօգտագործես, գետնին ոչինչ չդնես: Քիչ է մնում մուրացկաններին ասենք՝ պետք է դրանց ենթարկենք: Մի ձեռքին փուչիկ պահի, մյուսին՝ ՀԴՄ սարքը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում