ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հետախուզման մեջ գտնվող դատավոր Ուզունյանի դեմ ցուցմունք տված անձը դատապարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունիսին 51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Ու մինչ նախաքննական մարմինը կասեցնում է Ուզունյանի մասով հարուցված քրեական գործը, դատավորի դեմ կաշառքի մասով հաղորդում ներկայացրած անձի մասով դատարանը որոշում է կայացրել:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց ո՛չ կաշառքի չափը, ո՛չ էլ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե ով է եղել այն անձը, որը կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով ՀՔԾ-ի գործողություններից մանրամասներ էին հայտնի դարձել: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած ՙՍմբատի օջախ՚ ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:

Նախաքննական մարմինը պարզել էր, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ քաղաքացիական գործ:

Ինչ քաղաքացիական գործի մասին է խոսքը

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ պարզեց, որ 2009 թվականի օգոստոսի 14-ին Սմբատ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչի, ինչը դատարանը բավարարել է, քանի որ քաղաքացիական գործով բոլոր կողմերը՝ ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողները, հաշտության համաձայնության են եկել, իսկ, ահա, այս գործն էլ քննել է դատավոր Սամվել Ոոզունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս