ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հետ:
-Տիկի՛ն Առաքելյան, այսօր տեղի ունեցավ Երևանի փոխքաղաքապետի ընտրություն, սակայն հարցի քվեարկության ժամանակ Ձեր խմբակցությունը դուրս եկավ: Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք:
-Մենք նիստը չենք բոյկոտել, մենք ուղղակի չքվեարկեցինք, կարող էինք չքվեարկել: Կոնկրետ ինձ համար՝ որպես Երևանի ավագանու անդամ, պարոն Ներսիսյանի փորձառությունը և կենսագրությունը համոզիչ չեն եղել: Սա ամենալուրջ բլոկն է քաղաքապետարանի և մենք շատ պատրաստված կադրի խնդիր ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան