ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զովաշենում տղաները չեն ամուսնանում, ծնողները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի դպրոցն արդեն 3 տարի է, ինչ փակ է. Զովաշեն գյուղի բնակիչների եւ դպրոցահասակ երեխաների թվաքանակի նվազեցման պատճառով գյուղի հիմնական դպրոցը միացել է Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցին: Օպտիմալացման արդյունքում կրճատվել է շուրջ 15 աշխատակից: Դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 6 կմ է:

23 աշակերտ ունեցող դպրոցն իր դռներն աշակերտների առաջ փակել է: Դպրոցի փակվելուց հետո գյուղի մի քանի ընտանիք իրենց դպրոցահասակ երեխաների հետ ստիպված են եղել գյուղից հեռանալ. հաստատվել են Աբովյան քաղաքում: Դպրոցի գույքը տեղափոխել են հարեւան՝ Հատիսի դպրոց: Այժմ դպրոցի դասասենյակները վերածվել են աղբանոցի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս