ՖՈՏՈ. Տարիքիս մասին երբեւէ չեմ խոսում . Անուշիկ Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դերասանուհի Անուշիկ Առաքելյանը նշում է ծննդյան տարեդաձը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է տարդեդարձի, նվերների եւ զգացողությունների մասին:

Անուշիկ Առաքելյանի խոսքով՝ առանձնահատուկ զգացողություններ որպես այդպիսին չունի:

« Ես կարծում եմ, որ արդեն շատ երիտասարդ տարիքից հետո սկսում է դադարել այդ առանձնահատուկ զգացողությունը, թե քո ծննդյան տոնն ամբողջ աշխարհի տոնն է,  կամ այդ երկրի, որտեղ ապրում ես: Բացարձակ այդպիսի զգացողություն չկա, սկսել եմ օրս հանգիստ , ինչպես միշտ՝ բազում աշխատանքային հանդիպումներով, հատկապես այս տարի՝ պայմանավորված, թե՛ կորոնավիրուսով, թե՛  խառը իրադարձությունների հետ որոշել եմ առհասարակ տարեդարձս չնշել»,-նշում է մեր զրուցակիցը:

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ 12:00-ին  գեղեցիկ եւ հաճելի անակնկալ են իրեն մատուցել հարեւանները. «Անակնկալներ եղել են եւ սկսվել են գիշերվանից, հարեւաններս միշտ շատ ուշադիր են իմ ծննդյան օրվա համար, եւ տորթերով, ծաղիկներով ժամը 12.00-ին շատ հետաքրքիր անակնկալ են մատուցել: Առավոտյան նույնպես եղան անակնկալներ իմ ֆաների կողմից, իմ երիտասարդ օրիորդների կողմից, որոնք միշտ  ամեն տարի անում  են ինձ համար անակնկալ, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ այդ երիտասարդ աղջիկները ժամանակ են գտնում տրամադարելու ինձ,  իմ անվամբ գեղեցիկ բաներ պատրաստելու, ծաղիկներ  նվիրելու»:

Իսկ առհասարակ տարիքի մասին դերասանուհին ընդգծում է, որ խոսել չի սիրում. «Տարիքիս մասին երբեւէ չեմ խոսում եւ նշում, քանի որ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Մի լավ խոսք կա՝ ասում են կնոջ տարիքն այնքան է, ինչքան՝ երեւում է»:

Անուշիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում  շեշտում է, որ ,այնուամենայնիվ , իր համար ամենաթանկ նվերը դուստրն է , նրա ժպիտը, շնորհավորանքը:

«Ամենաթանկ նվերը դստերս նվերն է, իհարկե մայրիկինս նույնպես, ով դեռ 12-ին գեղեցիկ ծաղկեփնջով շնորհավորել է, բայց ամենաթանկը աղջկաս ժպիտն է, նրա շնորհավորանքը, ով գրկում եւ շնորհավորում է, եւ տարբեր գեղեցիկ հրավառություններ է ինձ համար կազմակերպում ծննդյանս գիշերը: Տարեդարձս կուզեմ անցկացնել աղջկաս եւ մայրիկիս հետ, քանի որ իմ ընտանքն այնքան էլ մեծ չէ, եւ, բնականաբար, միշտ իրենց եւ ընկերներիս հետ եմ անցկացրել , բայց այս տարի կնշեմ առանց ընկերներիս , միայն իմ փոքրիկ եւ սիրուն  ընտանիքի հետ միասին»,-հավելում է դերասանուհին:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս