ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱ՞Ռ, ԹԵ՞…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ամենամյա «Աշխատանքի տոնավաճառ»-ը Վանաձորում էր: Գործազուրկների մեծաթիվ բանակը բառիս բուն իմաստով գրոհել էր Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի սրահները: Աշխատանք գտնելուն չէին հավատում, բայց փնտրում էին: «Չեմ հավատում: Էնքան խաբել են, որ… Աղջիկս լավ տնտեսագետ ա, բայց ուր գնում ա, գործի տեղավորվելու համար փող են ուզում»,-ասում էր Վարդուհի Անդրեասյանը: Նազիֆա Մխիթարյանն էլ թեեւ վաղ առավոտյան շտապել էր մշակույթի պալատ, ոչինչ չէր ստացվում, քանի որ տարիքը 50-ից բարձր էր: Պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարին է` մարդկանց հույս են տալիս, թե իբր աշխատանքը շատ է, տեղն իմացող չկա:Հ. Զ.




Լրահոս