«Էրեբունի-Երեւան» քաղաքի օրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Այս մասին այսօր Ավագանու խորհրդի նիստի ժամանակ ասաց առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Այդ օրը կհրավիրվի խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ տեղի կունենա «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու արարողությունը: