TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է զանգվածային տարածվում։ Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Փորձում են արգելափակել, բայց օգուտ դեռ չկա, անընդհատ նորն են հրապարակում ու ակտիվ տարածում։ Այնպես որ խորհուրդ – մոտակա մի քանի օրը երեխաներին հեռու պահեք այդտեղից, մինչեւ ջնջեն լրիվ։ Տեսանյութի առաջին կադրերը ոչ մի վատ բան չեն հուշում, ինչը ավեի վտանգավոր է այն դարձնում նայողների համար»,- գրել է Մարտիրոսյանը։