ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մայրաքաղաքի այս փնթի տեսարանի պատասխանատուները, հուսանք, մի օր կորոշեն աշխատել եւ մեզ՝ քաղաքացիներիս, զերծ պահել նման անհարմարություններից։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՑ. Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի՞, եթե երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարում է կատարել:

Նարեկ Միքայելյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի , եթե`

l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է (այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի եւ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ),

l եթե Բյուրոն բացահայտում է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերությանը, ապա Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինս, օրենքի համաձայն, պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում,

l վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր (այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի եւ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ),

l վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նման դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ:

 

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿ

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ տարեկան դրույքաչափերով է հաշվարկվում գույքահարկը շենքերի, շինությունների համար:

Սիմոն Վարդապետյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով՝

1) հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների համար՝ հարկման բազայի 0.3 տոկոսը,

2) բնակելի տների, այգետնակների, բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն) համար՝

Հարկման բազան        Հարկի դրույքաչափը

Մինչեւ 3 մլն դրամը ներառյալ            Հարկման բազայի 0 տոկոսը

3 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամը ներառյալ            100 դրամ՝ գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

10 մլն դրամից մինչեւ 20 մլն դրամը ներառյալ          7100 դրամ՝ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

20 մլն դրամից մինչեւ 30 մլն դրամը ներառյալ          27100 դրամ՝ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

30 մլն դրամից մինչեւ 40 մլն դրամը ներառյալ          67100 դրամ՝ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

40 մլն դրամից ավելի 127100 դրամ՝ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը

3) ավտոտնակների համար` հարկման բազայի 0,2 տոկոսը:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ հողի հարկ վճարողներ են հողի սեփականատերերը եւ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները, իսկ վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:




Լրահոս