Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 199–ով և դարձել 45 152։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3 182 մարդ (-367), կատարվել է 221 041(+1864) թեստավորում, առողջացել են վարակվածներից 40 592(+471)-ը։ Գրանցվել է մահվան 905 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 279 (+3) է։