
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։