ԱՀ առողջապահության նախարարության փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։
Առողջացել է 6 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի:
Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 131 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12502 փորձանմուշի հետազոտություն: