Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր ընթացակարգը, ըստ ներմուծվող հագուստը մաքսազերծվելու է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Ներկայումս հագուստի մաքսազերծումն իրականացվում է կիլոգրամով։ Այսինքն՝ անկախ նրանից, թե ներկրվող հանգուստն ինչ արժեք ունի, ներմուծողը վճարում է հաստատուն գունար՝ ըստ քաշի։ Նոր կարգով ներմուծողը պետք է ներկայացնի հաշիվ ապրանքագիր (ինվոյս), որտեղ պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում մեծ թվով առևտրականներ, որոնք պահանջագիր ներկայացրեցին կառավարությանը, որ պետք է աշխատել հին կարգով, քանի որ նոր որոշումը կբերի թանկացումների և խնդիրների:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան